Tuesday, August 9, 2011

Նախագծի անվաանումը
Տվյալների հավաքում
Նախագծի հիմնական թեման
Տվյալների հավաքումը մաթեմատիկայում, դրանց օգտագործումը առօրյա կյանքում և հարցումներ կատարելիս:
Նախագծի էՖեկտիվությունը
Աշակերտները պատկերացում կունենան թե ինչպե՞ս են հաավաքվում տվյալները,ինչպե՞ս են մշակվում դրանք և կկարողանան ներկայացնել ավելի մատչելի տեսքով:
Նախագծի նպատակը
Աշակերտները պետք է կարողանան.`
1.Հավաքել տվյալներ
2.Մշակել դրանք
3.Ներկայացնել մատչելի տեսքով
4.Տալ տվյալների ամբողջության  հանրագումարային բնութագրումը
Մասնակիցների հասակը
XI դասարան
Նախագծի տևողությունը
3 դասաժամ
Սպասվող արդյունքը
Աշակերտները կկարողանան ինքնուրույն հավաքել տվյալներ, կատարել դրանց մշակումը, դրանք ավելի մատչելի կերպով ներկայացնել հանրությանը:
Նախագծի ռեսուրսները
Համակարգիչ, ինտերնետ, դասագիրք, գրիչ, թուղթ
Նախագծի ընթացքը
1.Աշակերտները կբաժանվեն խմբերի
2.Ինտերնետից լրացուցիչ ինՖորմացիա կներբեռնեն աշխարի Ֆուտբոլիստների գնահատման մասին, թե աշխարհում ո՞վ է ամենասիրված Ֆուտբոլիստը և այլն:
3.Աշակերտները նույնպիսի հարցում կանցկացնեն նաև իրենց դասարանում խմբերի միջև, այն կարող է ինքնատիպ օրինակ ծառայել այլ առաջարկների հայտնաբերման համար:
4.Հարցաթերթիկի միջոցով, որը ինտերնետի միջոցուվ մեզ  առաջարկում է հայտնի Ֆրանսիական<<Ֆրանս Ֆուտբոլ>> ամսագիրը կարող ենք անցկացնել քվեարկություն: Աշխարհում լավագույն Ֆուտբոլիստին անվանելու համար, հարցաթերթիկում նշված կլինեն.
ա) անհատական մրցանակները
բ )վարքը դաշտում
 գ) կարիերան
դ )անձնական հատկանիշները
5.Դասարանում  անցկացված քվեարկության արդյունքներից կկատարվի  տվյալների հավաքում և կհամեմատվի աշխարհում գրանցված արդյունքների հետ: Յուրաքանչյուր առանձնահատկություն  կգնահատվի(1-5) բալերով:
6.Հաջորդ քայլով աշակերտները ինքնուրույն կկազմեն մի հարցաթերթիկ բացահայտելու  լավագույն հարձակվողին, հարցաթերթիկը կլինի հետևյալ կերպ.`
Աանվանլ 5 հավակնորդի (այսինքն հաղթողը կարող է լինել նրանցից մեկը) և նրանք պետք է գնահատվեն հետևյալ 6 բաղադրիչներով (յուրաքանչյուր բաղադրիչը կգնհատվի 1-5 բալերով):
ա)աշխարհի ակումբային մրցաշարերում անցկացրած  խաղերի քանակը
բ)խփած գնդակների քանակը և որակը
գ)վճռորոշ  գնդակների քանակը
դ)նախազգուշացումները(կգնահատվեն 1-2-3-4-5 տուգանային ) միավորներով
ե) գոլային փոխանցումների  քանակը, անձնական հատկանիշները
Այսպիսի տվյալների հավաքումից հետո աշակերտները կհամեմատեն իրենց դասարանում գրանցված տվյալները աշխարհում գրանցված տվյալների հետ:

Առարկաների, առարկայական խմբերի կապը
Աշխարագրություն, պատմություն, ինՖորմատիկա
Նախագծի հեղինակ
Ս. Փնջոյան
Հեղինակի էլ. փոստը
svetlanapnjoyan@gmail.com